Ախր, պարոն Քորչարյան, պատկառելի տարիքի ալեհեր մարդ եք, վատ չե՞ք զգում լինել մեմեր գեներացնող կենդանի ֆեյք

Միշտ զարմացել եմ մարդկանց իրենք իրենց «փչացնելու» ունակությանը…

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաև Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով և չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետև հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց վերաբերվեց որպես պատգամավորների, բանի տեղ դրեց նրանց, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր։

Ախր, պարոն Քորչարյան, պատկառելի տարիքի ալեհեր մարդ եք, վատ չե՞ք զգում լինել մեմեր գեներացնող կենդանի ֆեյք. կիսաբաց լուսամուտներ, փեսայի առանձնատուն և այլն։

Դուք Ձեր կյանքի ընթացքում շատ բաներ եք ուրացել ու շատ ամոթալի գործողություններ եք արել, որպեսզի հասնեք այն աթոռին, որին բազմել եք։

Դրսևորեք ՀՀ ԱԺ պատգամավորին վայել պահվածք, այլ ոչ թե մեր գրառումների քոմմենթներում հանդիպող ֆեյքերի մակարդակի մտքեր արտահայտեք։

Այս թեմայի շուրջ ավելի փաստարկված ու բովանդակային կխոսեմ այսօրվա հարցազրույցի շրջանակներում։

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից

Միշտ զարմացել եմ մարդկանց իրենք իրենց «փչացնելու» ունակությանը…ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ…

Опубликовано Hayk Mamijanyan Понедельник, 10 августа 2020 г.