Ինչպիսի՞ պետություն է ուզում ունենալ հավաքական հայ ժողովուրդը, ո՞րն է ժողովրդավարությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր և համակարգող Արթուր Արմինը, Համահայկական ազգային համաձայնություն շարժման հասարակական կազմակերպություների խորհրդի համակարգող, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Կոշկակարյանը։ Աշոտ Կոշկակարյանը խոսեց Ամուլսարում տեղի ունեցող գործընթացներից, զարգացումներից՝ նշելով, որ հանքի սեփականատերերը համագործակցում են իշխանամերձ որոշ շրջանակների, ինչպես նաև թուրքադրբեջանական կասկածելի տնտեսվարողների հետ։ Ինչո՞ւ հենց տավուշյան դեպքերի ժամանակ Ամուլսարում նորից վերսկսվեցին հանքը շահագործողների ու ջերմուկցիների հակամարտությունը։ Աշոտ Կոշկակարյանի կարծիքով՝ թուրքական տանդեմը փորձ արեց այդպես մի նոր ճակատ բացել արդեն Հայաստանի ներսում՝ մեր պետությունը թուլացնելու նպատակով։

Արթուր Արմինը ներկայացրեց իր կողմից համակարգվող շարժման նպատակները, առաքելությունը՝ նշելով, որ իրենց շարժման մեր ընդգրկված են կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ, ազատամարտիկներ, որոնց միասնական նպատակը ազգային պետության կազմավորումն է։ Ըստ նրա՝ Հայաստանում երբևէ չի կարող ոչինչ փոխվել, քանի դեռ կառավարման համակարգը նույնն է, կփոխվեն մարդիկ, իշխանությունները, կառավարությունները, բայց պետության, ժոովրդի համար ոչինչ չի փոխվի, որովհետև իրենց ձայնը միշտ չի լսվի, իրենց փոխարեն որոշումներ կկայացնեն սեփականատերերն ու իշխանությունները։ Իսկ իրականում կատարյալ տարբերակ է, որպեսզի ժողովուրդը լինի որոշողը, որոշում կայացնողն ու կամք թելադրողը, իսկ իշխանություններն ընդամենը համակարգող օպերատորի դեր ստանձնեն։

Մանրամասները՝ տեսանյութում