COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ է գրանցվել Ղրիմում

Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ է տարեսկզբից ի վեր:

«Օգոստոսի 5-ին Ղրիմի հանրապետության տարածքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 39 դեպք: Դրանցից 16-ը հայտնաբերվել են բժշկական օգնության համար դիմելու ժամանակ, 17-ը՝ ավելի վաղ գրանցված հիվանդների հետ շփվածների թվում, վեցը՝ առողջ մարդկանց հետազոտման ժամանակ»,- «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Ավելի վաղ տարածաշրջանի համար առավելագույն ցուցանիշը գրանցվել էր հուլիսի 4-ին. այդ ժամանակ բժիշկները մեկ օրում հայտնաբերել են 39 ախտահարվածների:

Ցայսօր Ղրիմում COVID-ով վարակվել է 1 396 անձ: 16 բուժառու մահացել է, 986-ը ապաքինվել է: