Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Տորոնտոյում տեղի է ունեցել միջադեպ հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

«Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու քաղաքականությունը:

Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի»,-ասված է հաղորդագրության տեքստում:

Հայերի և ադրբեջանցիների միջև վերջին շրջանում միջադեպեր են տեղի ունեցել նաև Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում: Միջադեպերը սկսվել են հուլիսի 12-20-նն Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծած գործողությունների ավարտից հետո: