Նիկոլ հայադավը հիմա էլ միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին է խաբում (տեսանյութ). 2

Սրիկայի համար կարևորը մինչև հունիսի 7-ը նրանց մոլորեցնելն է

 

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի գերագույն գլխավոր ստախոս ու կեղծարար Նիկոլ հայադավը հիմա էլ, ինչպես նշել ենք նախորդիվ, փորձում է ստի ու խաբեության, մանիպուլյացիոն հնարքների միջոցով մոլորեցնել միրգ, բանջարեղեն, ծաղիկ աճեցնողներին և ՌԴ արտահանողներին, համապատասխան ջերմոցների, գյուղացիական տնտեսությունների տերերին:

Վերոնշյալ գործունեությամբ զբաղվող տնտեսությունների համար սոցիալ-տնտեսական աղետն արդեն սկսվում է, քանի որ ՌԴ-ն ի պատասխան Նիկոլի և իր ոհմակի հակառուսական քաղաքականության, սակայն միանգամայն այլ պատճառաբանությամբ և օրինական հիմքերով արգելել է Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենների և մի շարք այլ ապրանքների ներկրումն իր երկիր:

Եվ, ահա, այս իրավիճակում երբ գյուղացիական տնտեսությունների տերերից նույնիսկ նիկոլազոմբիները, Նիկոլ պաշտողներն արդեն երես էին թեքել նրանից ու մտադիր էին հունիսի 7-ին չմասնակցել ընտրություններին կամ, մասնակցելու դեպքում, քվեարկել այլ ուժի օգտին, Նիկոլը նրանց քվեները չկորցնելու նպատակով դիմել է ստի, խաբեության, մանիպուլյատիվ հնարքների հին ու փորձված մեթոդին:

Նիկոլ հայադավը մասնավորապես հայտարարել է, թե իրենց միջազգային գործընկերների արագ արձագանքի շնորհիվ մոտ ապագայում արդեն ունեն «կոնկրետ առաջարկներ վարդերի, մրգերի և բանջարեղենի գնման վերաբերյալ», իհարկե, չնշելով, թե որոշակի որ երկրները և երբ են գնելու հայկական մրգերը, բանջարեղենները, դրանցից յուրաքանչյուրից քանի տոննա, քանի ծաղիկ և ինչ գներով, քանի որ այդ դեպքում կբացահայտվեր իր բլեֆը:

Այսինքն՝ կպարզվեր, որ նիկոլենց միջազգային գործընկերներն իրականում կամ վերոնշյալ ապրանքները գնելու առաջարկներ չեն ներկայացրել, կամ եթե նույնիսկ ներկայացրել են, ապա ոչ այն բոլոր մրգերի և բանջարեղենների համար, որոնք արտահանվում էին Ռուսաստան, վարդերի ոչ բոլոր տեսակների համար, և ամենակարևորը՝ ի համեմատ մինչև վերջերս ռուսական շուկայում իրացվածի, չնչին զանգվածով ու քանակներով, բացառված չէ, ՌԴ շուկայում իրացվածի համեմատ էլ ցածր գներով: Նիկոլը լռել է այս ամենի մասին, քանի որ այդ դեպքում կպայթեր իր փչած փուչիկը:

Հարկ է ուշադրություն դարձնել նաև, որ Նիկոլը խոսել է իրենց միջազգային գործընկերների կողմից վերոնշյալ ապրանքները գնելու ոչ թե որոշակի պայմանագրերի կամ պայմանավորվածությունների առկայության, այլ ընդամենն առաջարկների ստացման մասին, մինչդեռ Նիկոլի ընտրության հարցում շահագրգիռ եվրոպական ուժերի տվյալ առաջարկը, եթե այն նույնիսկ կա, հունիսի 7-ից հետո կարող է չվերածվել գործի, քանի որ Եվրոպայի քաղաքական պոռնիկների համար կարևորը հասնելն է նրան, որ հունիսի 7-ից հետո էլ վարչապետի աթոռին Նիկոլը լինի, իսկ դրանից հետո նրանք Հայաստանից վերոնշյալ ապրանքները գնելու պարտավորություն չունեն:

Քանի որ Նիկոլը «դուխով» ստողներից է, վերոնշյալ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտարարել է, թե վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել Եվրոպա: Թե որոշակի եվրոպական ո՞ր երկիր, քանի՞ մեքենա, քանի՞ հատ վարդ, քանի՞ տոննա բանջարեղեն, դարձյալ չի նշել: Եվրոպան հեղեղված է հոլանդական և այլ երկրների որակյալ վարդերով, տարբեր բանջարեղեններ էլ արտադրում ու հրաժարվում դրանք գնել, ներկրել ՌԴ-ի դեմ պատերազմող իրենց սիրելի Ուկրաինայից նույնիսկ, հեռավոր Հայաստանի՞ց են գնել՝ ոչ փոքր ճանապարհածախսն էլ վերադիր…

Իր մոր վրա ցուցմունք տված, եթե ոչ արվամոլ (ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների), ապա առնվազն ԼԳԲՏ-ների հովանավոր Արման Բաբաջանյանն էլ ասել է, թե մեր գյուղմթերքն արդեն գնում է Ուկրաինա։ Հարց՝ սույն տխրահռչակ գործիչը լոգիստիկայի՞ց գաղափար ունի… Դե թող բացատրի, թե մեր ապրանքն ինչպե՞ս է գնում Ուկրաինա։ Ռուսաստանով գնալ չի կարող, Թուրքիայով կարող է գնալ, բայց մի քանի երկրով և երկար, երկարատև ճանապարհ անցնելով: Ինքնաթիռով տեղափոխությունը բացաոված է տեղափոխման բարձր արժեքի պատճառով: Բացի այդ, Ուկրաինան ինքն է իր ապրանքները Եվրոպայում իրացնելու հիմնախնդրի առջև կանգնած:

Եթե Ուկրաինան կամ Եվրոպան նույնիսկ համաձայնել են Հայաստանից 1-2 բեռնատար կամ չնչին քանակությամբ գյուղմթերք ընդունել կամ ընդունել են, ապա զուտ քաղաքական նկատառումներով, որպեսզի Նիկոլին հնարավորություն տան այդ մասին հայտարարելու և ընտրություններից առաջ ընտրողներին մոլորեցնելու, իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ: Այն ջերմոցատերերը, գյուղացիական այլ տնտեսությունների տերերը, որոնք հունիսի 7-ից հետո կկանգնեն դառը փաստի առջև, այլևս ոչինչ չեն կարողանա անել, և թող չբողոքեն, քանի որ ժամանակին իրենց զգուշացնում ենք:

Հասկանալով, որ ստի, խաբեության իր մանիպուլյատիվ հնարքները կարող է դեռ բավարար չլինեն՝ մոլորեցնելու նրանց, որոնց աճեցրած ելակը, մրգերը, բանջարեղենները, ծաղիկները մինչ վերջերս արտահանվում էին ՌԴ, Նիկոլ հայադավը ՌԴ սահմանափակումներից տուժածներին խոստացել է աջակցել, աջակցության և սուբսիդավորման ծրագրեր գործարկել: Ասել է, թե պղպեղը կփչանա, այդ պղպեղի համար կառավարությունը կվճարի, բայց այս ամենի արդյունքում կաճի և պղպեղի արտադրությունը Հայաստանում, և արտահանումը:

Նախ՝ իր սխալ քաղաքականության հետևանքով տուժածներին թող աջակցի ի՛ր, և ոչ թե՝ հարկատուներիս հաշվին, երկրորդ՝ շատ բան է խոստացել, հունիսի 7-ից հետո, եթե Նիկոլը վերստին զբաղեցրեց վարչապետի աթոռը տուժած գյուղատնտեսների սխալ ընտրության հետևանքով նաև, նրանք այլևս ոչինչ չեն կարողանա անել:

Եթե Նիկոլի իշխանությունը նույնիսկ հարկատուներիս և պետության պաշտպանական, կրթական, առողջապահական, սոցիալական և այլ պարտավորությունների կատարման հաշվին նույնիսկ Նիկոլի խոսքի տերը լինի և սուբսիդավորի տուժած գյուղատնտեսներին, և նույնիսկ այնքան, որ պղպեղի արտադրությունն աճի, ապա հայադավը լկտիաբար ստել է, թե այս ամենի արդյունքում կաճի նաև պղպեղի արտահանումը: Ստել է, քանի որ մեծ քանակությամբ նշված բանջարեղենի իրացման միակ տեղը Ռուսաստանն էր, որի շուկայից Հայաստանը զրկվել է:

Նիկոլի խոստումը նույնն է, ինչ Սատանայի խոստումը, թե Սատանային կարելի է վստահել, Նիկոլին էլ կարելի է վստահել: Եթե մանկուրտ չեք, ապա հիշեք, թե այդ թուրքի լամուկն Արցախի առնչությամբ ինչ էր ասում  2018-ին իշխանության գալուց առաջ և հետո՝ մինչև Քառասունչորսօրյա պատերազմը, և ինչ էր ասում  44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ (տես՝ https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ ), պարտվողական պատերազմով, հանցավոր գործողություններով և անգործությամբ մի քանի միլիարդ նավթադոլարով ծախեց Ալիևին կամ նվիրեց, միով բանիվ, հանձնեց Ադրբեջանին երկու փուլով, ապա կատարվածի մեղքը գցեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և Ռուսաստանի գրպանը:

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը նաև տեղեկացրել էր, որ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի սերտիֆիկացումը: Վե՛րջ դրանց առաքմանը ՌԴ: Բացի այդ, արգելվել է նաև Հայաստանից ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, բալի, կեռասի և խաղողի մատակարարումները ՌԴ:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն այստեղ