Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ

Կարդացի Բագրատյան Սերգեյի «բացատրական» նամակը և ուղղակի ապշեցի։

Էս ի՜նչ մի ամպագոռգոռ բառեր, էս ի՜նչ մի «անհամաձայնություններ ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ», ձեզ հետ ի՞նչ է կատարվում…

Մենք միասին ներկա ենք եղել բոլոր քննարկումներին, և ես գեթ մեկ անգամ չեմ հիշում ոչ մի դեպք, երբ Բագրատյան Սերգեյը իբր թե համաձայն չէր ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ։

Այո՛, ես համարում եմ, որ Բագրատյան Սերգեյը նվազագույնը այսքանից հետո ուղղակի պարտավոր էր վայր դնել իր մանդատը, որը ստացել էր ոչ թե իր շնորհիվ, այլ միայն և միայն Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի կողմից ստացած հարգանքի և վստահության շնորհիվ։

Եվ վերջում եթե խոսում ենք բարոյականությունից, ապա Բագրատյանի փոխարեն ես եմ ամաչում, իրականում նորմալ մարդն այսքանից հետո ամոթից «գետինը պետք է մտներ», այլ ոչ թե ամոթալի ինքնաարդարանալու փորձեր աներ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացի Բագրատյան Սերգեյի "բացատրական" նամակը և ուղղակի ապշեցի։Էս ի՜նչ մի ամպոգոռգոռ բառեր, էս ի՜նչ մի "…

Опубликовано Arman Abovyan Пятница, 31 июля 2020 г.