Թրամփը տարակուսանք է հայտնել Գերմանիային Ռուսաստանից պաշտպանելու խնդրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր տարակուսանքը, թե ինչու ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Գերմանիային Ռուսաստանից, երբ Բեռլինը էներգետիկ ռեսուրսներ է գնում Մոսկվայից:

«Գերմանիան Ռուսաստանին վճարում է տարեկան միլիարդավոր դոլարներ էներգիայի համար, իսկ մենք պետք է պաշտպանենք Գերմանիային Ռուսաստանից: Սա ի՞նչ է», – գրել է Թրամփը «Թվիթեո»-ում:

«Բացի դրանից, Գերմանիան ուշացրել է իր երկուտոկոսանոց պարտականությունները ՆԱՏՕ-ի առջև: Այսպիսով, մենք դուրս ենք բերում որոշ զորքեր Գերմանիայից»,- ավելացրել է ամերիկյան առաջնորդը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ասել էր, որ, ընդհանուր առմամբ, ամերիկյան մոտ 12 հազար զինվորական դուրս կբերվեն Գերմանիայից, որոնց մեծ մասը (6,4 հազար) կգնան տուն, իսկ մնացած մասը վերաբաշխվելու է Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ Իտալիաի և Բելգիայի միջև: