Ժողովուրդն այս ամենի համար հաշիվ կպահանջի ոչ միայն Արայիկից ու Թամարայից, այլև Նիկոլից

Ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարծում եմ, այսուհետ պետք է ներկայացնել ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության, այլ ըստ էության, ինչպիսին այն կա իր գործունեությունից բխող էությամբ, այսինքն` Ադրբեջանի Հանրապետության կամ Թուրքիայի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Թերևս միայն թշնամի պետության կրթական գերատեսչությունը կարող էր նախատեսել այն, ինչ նախատեսել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը` մեր հանրակրթական դպրոցներից վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծով (Գրականություն) «Հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանել, ծրագրից դուրս մղել Մեսրոպ Մաշտոցին, Կորյունին, Դավիթ Անհաղթին, Ֆրիկին, Կոնստանդին Երզնկացուն, Ուռհայեցուն և այլոց:

«Օրերս մանրամասն ուսումնասիրեցի ԿԳՄՍ նախարարության առաջարկած  «Գրականություն» առարկայի չափորոշիչների մասին նախագիծը,- «Ազգ» թերթի ս. թ. հուլիսի 24-ի համարում հրապարակված «Դպրոցին նման դասագիրք տալը ազգայինպետական դավաճանություն է. հայ երեխա՞ ենք կրթում, թե՞ կոսմոպոլիտի ճուտ»

հոդվածում գրել է  Գևորգ Գյուլումյանը:- Անկեղծ ասած` մի կերպ ինձ զսպեցի, որպեսզի ստորին հատվածում չփնտրեմ գոնե մի քանի թուրքական ազգանուն, որովհետև այնտեղ գրվածը բացահայտ հակահայկանության և թրքասիրության  դրսևորում է, որի պատճառով էլ թվաց` գործ ունեմ Սուլթան Համիդի մուրազը կատարողների ձեռագրերի հետ: Բարեբախտաբար հեղինակները հայեր էին, և մի վերջին հույս ծնվեց` ստիպելով ինձ մտածել, որ վերջին քայլը չեն անի, կլսեն մեր կոչերն ու տիրոջը կվերդարձնեն երեսուն արծաթը»:

Չգիտեմ` հեղինակները հայեր են, թե ոչ, որովհետև ազգանվան վերջին «յան»-ը վաղուց այլևս չեմ համարում հայ լինելու չափանիշ կամ առհավատչյա, բայց որպեսզի ընթերցողը հասկանա, թե մեր երկրում ով ով է և ինչն ինչոց է, ավելորդ չեմ համարում մեջբերել հենց նույն օրը «Ֆեյսբուք»-ի իր էջում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանի կատարած գրառումը.

«Թամարա Ալեքսանյանն է, ով «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարն է։

Տիկին Թամարան կարծում է, որ հայ երեխաներին պետք չէ ծանրաբեռնել հայ ազգի պատմությամբ՝ ծաղրելով, թե բա այնքան հին ենք, որ երեխաները մեղք են այդքան սովորեն, տիկինը խավարամիտ է համարում Արմեն Հայաստանցուն դպրոցական ծրագրերում ներառելը քննադատողներին։

Տիկինը հաշվի չի առնում, որ առաջադեմ լինելը, ազատությունը որևէ կապ չունեն տրանսվեստիտ, միասեռական անձանց սեռական կյանքի մանրամասներին ծանոթ լինելու հետ, առաջադեմ լինելը չի նշանակում սեքսի վրա կենտրոնացած լինել և ծաղրել ազգի պատմությունն ու ազգայինը։

Հետաքրքիր է, ինչո՞ւ է տիկին Թամարան նորմալ վերաբերվում նրան, որ երեխաներին պատմելու են հակաբեղմնավորիչների տեսակների մասին, վերլուծություններ են անելու դրանց արդյունավետության մասով, զգացմունքների, հակումների ու զգայարանների մասին են 6 տարեկանից սկսած ծանրաբեռնելու, բայց հայոց պատմության մասին պատմելն արդեն նորմալ չի համարում․․․

Հ․Գ․ Մուրակամին ու Նաբոկովն էլ են լավ գրողներ, գուցե Արմեն Հայաստանցուց շատ ավելի լավն են, բայց դա չի նշանակում, որ նրանց ստեղծագործությունները պետք է ներառվեն դպրոցական ծրագրերում»։

Զարմանալի ոչինչ չկա, որ Թամարա Ալեքսանյանը, ինչպես Անի Հովհաննիսյանն է գրել, խավարամիտ է համարում Արմեն Հայաստանցուն դպրոցական ծրագրերում ներառելը քննադատողներին, հաշվի չի առնում, որ առաջադեմ լինելն, ազատությունը որևէ կապ չունեն տրանսվեստիտ, միասեռական անձանց սեռական կյանքի մանրամասներին ծանոթ լինելու հետ, առաջադեմ լինելը չի նշանակում սեքսի վրա կենտրոնացած լինել և ծաղրել ազգի պատմությունն ու ազգայինը:

Ինչպես նշել ենք մեր «Այս հակահայ ու հակաքրիստոնյա իշխանություններին իրենց դիրքերից քշելու, վռնդելու են քրիստոնյաները» վերտառությամբ հոդվածում (տես` այստեղ), ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի յուրայիններից ու վստահելի անձանցից ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018թ. նոյեմբերին իր մոտ քաղաքացիների հերթական ընդունելության ընթացքում ընդունել է ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) համայնքի ներկայացուցիչ և ակտիվիստ, «թավշյա հեղափոխություն» կոչվածին ակտիվորեն մասնակցած, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների համար ավելի լայն իրավունքներ ակնկալող Գարիկ անունով մի տրանսգենդերի, որը հատկապես ԼԳԲՏ անձանց շրջանում հայտնի է Կարաբինա անվամբ:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը, որը սորոսականների, սատանիստական հակամշակույթը կրողների ու տարածողների աչքի լույսն է, Երևանում սատանիստական ռոք խմբերի համերգներն իր պաշտպանության տակ վերցրած, հովանավորած անձ, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ոչ միայն ընդունել է Կարաբինային, այլև նրա հետ լուրջ-լուրջ քննարկել է մեր հանրակրթությանը վերաբերող հարցեր: Yerevan.today կայքի տեղեկացմամբ, «Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան քննարկում կազմակերպել մասնագետների հետ՝ քննարկելու վերոնշյալ առաջարկները»:

Ավելին. ծանոթանալով ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողին կից և Արայիկ Հարությունյանի գլխավորած հասարակական խորհրդի կազմին, տեսնում ենք, որ դրանում ընդգրկված են նաև միասեռականների, ընդհանրապես, «ԼԳԲՏ համայնք» կոչվածի «իրավունքների» թունդ պաշտպանությամբ զբաղվող ու նույնիսկ Հայաստանում այլասերման քարոզով հանդես եկած կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը:

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժշկուհի Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում զետեղելով «Արմեն Հայաստանցի» գրական անվամբ, ժամանակակից հայ գրող համարվող մեկի «Մայրենիք» եռագրության առաջին վեպի` «Մայրենիք. Դրոշ»-ի (համահեղինակությամբ` Արմեն Օհանյանի) շապիկի լուսանկարը, որը դրոշներից բացի, պատկերում է նաև բոլորովին մերկ կանանց և տղամարդկանց, գրել է.

«Շնորհավորում եմ, ձեր երեխաներին դասավանդելու են այս գրքով, որի կազմի վրա տկլոր մարդիկ են նկարված։

ԻՄ ԵՐԵԽԱՆ ԱՅՍ ԳԻՐՔԸ ՁԵՌՔԸ ՉԻ ՎԵՐՑՆԵԼՈՒ»։

Փաշինյանի դրածո, նրա շնորհիվ ԿԳՄՍ նախարարի պաշտոնում հայտնված ու տվյալ պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը և նրա ղեկավարած նախարարությունը, ինչպես ասում են, արդեն համը հանել են, հատել են բոլոր կարմիր գծերը, և երբ Փաշինյանի իշխանությունը մոտ ապագայում ավելի խայտառակ ձևով կարժանանա նախորդի ճակատագրին, ժողովուրդը կամ նրա ներկայացուցիչներն այս ամենի համար հաշիվ կպահանջեն ոչ միայն Արայիկ Հարությունյանից ու Թամարա Ալեքսանյանյից, այլև Նիկոլ Փաշինյանից:

«Ֆեյսբուք»-ի իր էջում հիշյալ նախագծի աշխատանքային խմբին օրերս իր մտահոգություններն արտահայտելով, երկարամյա մանկավարժ, 1978 թվականից դպրոցում «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաները դասավանդող Նատաշա Պողոսյանը գրել է.

«Ծանոթացա «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» առարկայի նոր չափորոշիչների և ծրագրերի նախագծին: Չգիտեմ՝ թերությունների շղթայի ո՛ր մասից սկսել, ինչո՛վ վերջացնել, երբ մասնատվել է գրականությունը, կողքից ջնջվել «ՀԱՅ» բառը…

Մասնագետ լինելով՝ այսքան տարիներ չեմ պատկերացրել, որ մարդն ընդունակ կլինի այսպես բզկտել, ոչնչացնել մեր գրականությունը: Կարելի է ասել՝ սերնդին հայ գրականությունից հեռացնելու «լավագույն» ճանապարհն է ընտրված: Չասեք, թե ուսուցիչները հայ դասականների փոխարեն չեն ուզում օտար գրողներ ընթերցել…

Ես այսօր գրադարանում էի, ու վերցրի արտասահմանյան գրականություն, որոնք նախատեսել էիք նոր ծրագրերով, և որոնք վերընթերցելուց հետո իմ աշակերտներին ասելիք կունենամ:

Բայց ի՞նչ է կատարվում:

Այս օրերին քննարկվում են այդ չափորոշիչներն ու ծրագրերը, այն էլ՝ առանձնակի շտապողականությամբ, արտակարգ իրավիճակում:

Իսկ որտե՞ղ: Զում հարթակում՝ ըստ առարկաների…

Ես այսօր մասնակցում էի նույնիսկ պատմության առարկաների քննարկմանը…

Կարծում եմ՝ ուսուցիչներիս բաց հարթակ է պետք, որ միմյանց աչքերի նայենք ու խոսենք, ոչ թե հեռավար տարածքներ:

Ստացվում է, որ մեզ համոզելու ճանապարհ է ընտրվել, երբ ամեն հարցի համար կան պատասխանները: Եվ ո՞վ պիտի մեզ համոզի, որ հայ գրականությունն Աբովյանով է սկսվում, որ Մաշտոցը, Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Ֆրիկը, Գոշը, Այգեկցին, Քուչակը, Սայաթ-Նովան գրականության թեմա չեն… Պարզվում է՝ վերջինիս խաղերի լեզուն դժվարամատչելի է 21-րդ դարի սովորողի համար, ու նաև հանրակրթական դպրոցները բանասերներ կրթելու համար չեն:

Հազարավոր ուսուցիչներից քանի՞ հարյուրն են մասնակցելու այդ քննարկմանը, քանի՞ հազարը հնարավորություն չեն ունենա մասնակցելու, քանի՞ տասնյակն են հարցեր բարձրացնելու, քանի՞ հազարի անունից է ասվելու, որ քննարկվել է նախագիծը և ընդունվել… Ո՞ր մի ուսուցչի կառուցողական առաջարկ է ընդունվելու, երբ այդ նախագիծը, առանց մեր կարծիքն իմանալու, արդեն «օրինակելի ծրագիր‰ անունն է կրում:

Ուղղակի ցավալի է, ո՞վ կմտածեր, որ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ այսպես կմասնատվեր, որ ԲԱՆԱՍԵՐՆ այսպես «կընկներ», բայց ո՞ր մեկի մասին գրել… Մենք կրթությամբ ու՞մ ենք ուզում նմանվել, եթե կարող ենք, մեր միջավայրն էլ փոխենք, որ խաղաղ ապրենք ու կարողանանք անտեսել հայ դասականներին մեր ազատ ընտրությամբ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանվել են, թողնվել է, որ յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ ինքը որոշի տվյալ առարկաները բոլոր ֆակուլտետներում դասավանդելու հարցը:

Արթուր Հովհաննիսյան