Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում

Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 27-ին քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը։

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հատնել է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Վլադիմիր Պուտինը ընդգծել է իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից խուսափելու կարևորությունը։

«Կողմերը հետաքրքրված են հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմամբ և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ջանքերի համակարգման մասին։

Երկու երկրների ղեկավարները նաև նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի վրա, այլընտրանք չունի»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։