Զինվորական հոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ է

Քիչ առաջ այցելեցի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս պահին հոսպիտալում բուժում են ստանում տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած 11 զինծառայող։ Բոլոր տղաների առողջական վիճակն արդեն լավ է և ծանր դեպքեր չունենք։

Տղաներից մի քանիսն արդեն ամբողջությամբ ապաքինվել են և առաջիկա օրերին դուրս կգրվեն։

Ու ամենակարևորը՝ ոչ միայն տավուշյան մարտերի մասնակից, այլ նաև հոսպիտալում էս պահին բուժում ստացող մեր բոլոր զինծառայողների «դուխը» տեղն է։

Առողջություն մեր զինվորներին ու շնորհակալություն հոսպիտալի բժիշկներին՝ մի շարք բարդ վիրահատություներ պրոֆեսիոնալ կատարելու և տղաներին կյանք վերադարձնելու համար։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Զինվորական հոսպիտալում գտնվող բոլոր վիրավոր զինվորների ինքնազգացողությունը լավ էՔիչ առաջ այցելեցի Կենտրոնական…

Опубликовано Naira Zohrabyan Вторник, 28 июля 2020 г.