Նախօրեին կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ութ բուժառու

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք, ապաքինվել է ևս 692 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, արձանագրվել է մահվան 8 դեպք: Բուժառուները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից: