Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել։

Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ՝ ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

Այն, որ ԱՄՆ դեսպանը մեղադրում է իր իսկ երկրի քաղաքացիներին, առնվազն զարմանալի է, և վստահ եմ՝ իր երկրի քաղաքացի մեր հայրենակիցները դեսպանին կպատասխանեն:

Ավելին, եթե դեսպանը չհերքի կամ ափսոսանք չհայտնի սխալ գնահատականի համար (դեռևս չի հերքել դեսպանությունը), ուրեմն ակնկալում եմ նաև Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը` այս կանխակալ գնահատականի համար: Ավելի ճիշտ կլինի, որ այն լինի համարժեք, դեսպան Թրեյսիին հրավիրեն ԱԳՆ և փոխնախարարը ներկայացնի խնդրի էությունն ու նման անհիմն մեղադրանքի բացասական հետևանքները, մանավանդ, երբ միջադեպը քննության փուլում է իրավապահների կողմից:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրելՆա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ,…

Опубликовано Suren Sargsyan Воскресенье, 26 июля 2020 г.