Ոչ ավելի, ոչ պակաս՝ առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «Կյանքի խոսքին» կամ «մորմոններին»

Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկությանն ու նշել, որ փոփոխվող Սահմանադությամբ պետք է հռչակվի կրոնների հավասարություն: Այսինքն՝ ոչ ավելի, ոչ պակաս, առաջարկվում է Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել օրինակ «Կյանքի խոսքին» կամ «մորմոններին»: Ավելին՝ հարցականի տակ է դրվում բանակում հայ հոգևորականի ներկայության կարևորությունը: Դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին առարկա հանելուց հետո, հեղափոխության ջատագովները հիմա էլ ձեռնամուխ են եղել ՀՀ Սահմանադրությունից հանել նրա բացառիկության դրույթը: Ես դատապարտում եմ նման մոտեցումը, իսկ ի՞նչ է կարծում այս հարցի շուրջ իշխանությունը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է: Գարեգին Նժդեհ

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այսօր «սորոսական» և գրանտային կազմակերպություններից մեկի ղեկավարը փաստացի դեմ է հանդես եկել ՀՀ Սահմանադրությամբ…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 24 июля 2020 г.