«Սա ձեզ համար Սումգայիթ չէ». Վիտալի Տրետյակովը դատապարտել է «Ֆուդ սիթի»-ի ղեկավարությանը

Ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ Վիտալի Տրետյակովը «Թվիթեր»- ի իր միկրոբլոգում կոշտ դատապարտել է «Ֆուդ սիթի» շուկայի ղեկավարությանը՝ հայկական գյուղմթերքների վաճառքը արգելելու համար:

«Եթե ընդամենը «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, այս ինչ անուն է Մոսկվայի համար) խարխլում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, ապա նրանք պետք է վտարվեն Մոսկվայից: Թող գնան ադրբեջանա-հայկական սահման և այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Սա ձեզ համար Սումգայիթ չէ», – գրել է Վ. Տրետյակովը:

Սումգայիթի հետ համեմատությունը պատահական չէ: Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի ջարդերը և կոտորածները: ԽՍՀՄ ամբողջ գոյության ընթացքում սա կոտորածների առաջին գործողությունն էր այն տարածքում, որը ամբողջովին վերահսկվում էր պաշտոնական Խորհրդային իշխանության կողմից:

Նշենք, որ Վիտալի Տովիևիչ Տրետյակովը ռուսական լրատվական դաշտում ամենաազդեցիկ դեմքերից է: Ռուս լրագրող, քաղաքագետ, «Կուլտուրա»  հեռուստաալիքի «Ի՞նչ անել. փիլիսոփայական զրույցներ» հաղորդաշարի հեղինակը և հաղորդավարն է, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկանը, «Նեզավիսիմայա գազետա» -ի հիմնադիրը, «Պոլիտիչեսկի կլաս» («Քաղաքական դաս») ամսագրի գլխավոր խմբագիրը։

2017-ին Վիտալի Տրետյակովը պարգևատրվել է «Ռուսաստանի դաշնության շահերը հետևողականորեն պաշտպանելու համար» անվանակարգում: