Թուրքական քարտեզներում Հայաստանը չկա. պանթուրքիստական ծրագիրը շարունակվում է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ գրող,   հրապարակախոս,  արևելագետ Լիա Ավետիսյանը և աշխարհագրագետ-քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը:

Հայաստանի պետական  սահմանի ուղղությամբ Ադրբեջանը շարունակում է իր  ագրեսիվ գործողությունները, դրան զուգընթաց Թուրքիան է ակտիվացել: Վերջին օրերին  Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, սկսած այդ երկրի նախագահից, ԱԳ նախարարից, հայտարարում են` Ադրբեջանի կողքին են, և փոքր եղբորը հավաստիացնում են, թե. «Պատրաստ ենք զոհել մեր կյանքը՝ հանուն Ադրբեջանի»: Եվ ինչպես միշտ, Արցախյան խնդրին զուգահեռ, Թուրքիան կրկին   ժխտողականության դիրքերից անդրադարձավ Հայոց ցեղասպանության փաստին: Օրերս  Թուրքիայի  պաշտպանության նախարարը ցինիկաբար հայտարարեց` Հայոց ցեղասպանությունը չի եղել ու կոչով դիմեց Հայաստանին՝ բացել արխիվները, նաև հավելեց. «Հայաստանն այսօր թաքնված պահանջներ ունի Թուրքիայի հանդեպ»:

Հայաստանում թուրքական  ակտիվությանը ուշի ուշով հետևող մեր մտավորականները  լուրջ վտանգներ են տեսնում այս ամենում: Անհանգստություններն ավելի սրվում են` Հայաստանի իշխանության կողմից վարվող խիստ մտահոգիչ  քաղաքականության ֆոնին:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։