Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

Նա նշել է, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում, մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Բարի լուրի մասին գրառում է արվել նաև Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»:

Առավոտը բարի լուրով սկսենք:🕊Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել:Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար:ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ…ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՁԵԶ🙏

Опубликовано Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց Среда, 22 июля 2020 г.