Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների ցույցը վերածվել է ծեծկռտուքի

Հուլիսի 21-ին Լոս Անջելեսի արևմտյան Բրենթվուդ շրջանում՝ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մոտ, հայերի և ադրբեջանցիների ցույցի ժամանակ ծեծկռտուք է սկսվել։ Shantnews.am-ի տեղեկացմամբ, տեղի ունեցածի հետևանքով 1 ոստիկան է վիրավորվել։ NBC-ն տեսանյութ է հրապարակել։

https://www.nbclosangeles.com/news/national-international/fights-break-out-during-armenian-azerbaijan-protest/2400104/

Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընդհարումների պատճառը եղել է այն, որ ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա։ Կան վիրավորներ։

Ընդհարում ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: Ադրբեջանցիները տարածքը լքելիս հարձակվեցին հայ աղջիկների վրա:

Опубликовано Vruir Tadevosian Вторник, 21 июля 2020 г.