Մի քիչ շուտ չհանգստացա՞նք…հը՞ն

Մի քիչ շուտ չհանգստացա՞նք…հը՞ն

Մինչև հայկական քաղաքական դաշտը կամաց- կամաց վերադառնում է ներքաղաքական օրակարգ` իր կռիվ-դավիով, իրար միս ուտելով և հակառակ կարծիքներ չլսելու մոլուցքով, տարածաշրջանում, իսկ ավելի հստակ թուրք-ադրբեջանական ուղղությամբ զարգանում են շատ լուրջ իրադարձություններ, որոնք, ըստ իս, կրում են նոր ռազմական սադրանքների իրականացման համար դիվանագիտական և ռազմական լուրջ նախապատրաստական աշխատանքներ։

Վերջին շաբաթվա ընթացքում թուրքերի և ադրբեջանցիների ռազմական գերատեսչությունների միջև տեղի են ունենում գերհագեցած բանակցություններ, օրինակ` Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զորքերի բարձրաստիճան հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչները շտապ գործուղվել են Թուրքիա` բանակցությունների: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարում է , որ պատրաստ են շտապ ռազմական սպառազինությամբ օգնել Ադրբեջանին։ Դրան զուգահեռ, համարյա չկա ոչ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որը չընդգծի, որ թուրքերը պարտաստ են շտապ աջակցել ադրբեջանցի իրենց «եղբայրներին»։ Արդեն մամուլում պտտվում են տեղեկություններ, որ թուրքերը հրատապ հարվածային ԱԹՍ-ներ են մատակարարում ադրբեջանցիներին և Սիրիայում գործող նեոթուրքական գրոհայիններին հավաքագրում են ադրբեջանցիների կողմից կռվելու համար։

Զուգահեռ ադրբեջանական կողմը սկսել է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նաև դիվանագիտական ճակատում, օրինակ` Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիևը հայտարարում է , որ իրենք չափազանց դժգոհ են Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախագահներից և պահանջում են ընդլայնված Միսնկի խմբի անդամների ժողով (իսկ չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես անդամ նաև Թուրքիան է ներկայացված)՝ փաստացի ապալեգիտիմացնելով արցախյան հիմնախնդրի շուրջ ձևավորված բանակցային համակարգը։

Զուգահեռ շատ ակտիվ փորձում են պրեսինգի ենթարկել վրացիներին` փաստացի շինծու մեղադրանքներով փորձելով կաշկանդել վերջիններին` քաղաքական մանևրելուց ակնկալող սրացումների ընթացքում։

Մի խոսքով, ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են ռևանշի՝ Տավուշում կրած խայտառակության դիմաց։

Իհարկե , թե՛ «ծիրանային պատերազմը», թե՛ մնացած ազերիների կողմից հրահրած տեղեկատվական դիվերսիաները հետապնդում են շատ պարզ նպատակ` նախապատրաստվել հերթական լարվածությանը։

Սա շատ պարզ և ակնհայտ փաստ է, այդ իսկ պատճառով պետք է դուրս գալ ներքին գզվռտոցից և ոչ պակաս ակտիվ պատրաստվել։ Ընդ որում` բոլոր ուղղություններով՝ սկսած ռազմական ուղղությունից և վերջացրած` դիվանագիտական ճակատով։

Ժողովո՛ւրդ ջան, ախր շատ շուտ թուլացանք, է՛… շատ շուտ։

Հ․Գ․ Հուլիսի 21 ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈՒ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

ՀՀՊՆ մամլո խոսնակ

Շուշան Ստեփանյան

Հ․Գ․Գ․ Իհարկե, եթե սրանք կրկին գնան սրացմանը, ապա կրկին կստանան մռութներին, սակայն մենք պետք է առավելագույն բարենպաստ պայմաններում գտնվենք դրանց հերթական սադրանքի ժամանակ…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Մի քիչ շուտ չհանհանգստացան՞ք…հը՞ն։Մինչև հայկական քաղաքական դաշտը կամաց- կամաց վերադառնում է ներքաղաքական օրակարգ` իր…

Опубликовано Arman Abovyan Вторник, 21 июля 2020 г.