Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ աշխատանքային նախաճաշ է նախաձեռնել

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին ԱԳՆ ընդունելությունների տանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանների՝ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլու հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասի անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանագոտու իրավիճակի կայունացման խնդիրները, ինչպես նաև՝ ԼՂ  հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ: