«Գործարքը կայացած է». ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել տնտեսության վերականգնման վերաբերյալ

Բրյուսելում կայացած գագաթնաժողովի հինգերորդ օրը Եվրամիության ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել կորոնավիրուսի համաճարակից հետո վերականգնել իրենց երկրների տնտեսությունը: Ըստ փաստաթղթի՝ այդ նպատակների համար 2021-2027 թթ. միության բյուջեից կհատկացվի 750 միլիարդ եվրո:

Համաձայնագրի մասին Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը ուրախությամբ արձագանքել է «Թվիթեր»-ում:

«Գործարքը կայացած է», – գրել է նա սոցիալական ցանցում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, նույնպես բարձր տրամադրություն ուներ՝  «Թվիթեր»-ում գագաթնաժողովի հինգերորդ օրը անվանելով «պատմական օր Եվրոպայի համար»: