Նիկոլը չգնաց պատերազմ

Արձանագրենք` խաղը փոխվեց: Տավուշյան դեպքերից հետո: Ողջ տարածաշրջանով մեկ, եթե չասենք` ավելին: Կարո՞ղ էին մի քանի օրվա իրադարձությունները, մեկ դիտակետի գրավումը այդքան էական նշանակության լինել: Այո: Քայլերի կասկադը անչափ նրբագեղ էր հաշվարկված, ձևով անսպասելի, բովանդակությամբ ահավոր տարողունակ տավուշյան դեպքերը նոր իրողությունների արձանագրում դարձան:

Տապալվեց փաշինյանական, իրականում գլոբալիստական՝ նույնպես լավ մշակված ծրագիրը, որն ուներ մի քանի բաղկացուցիչ. ՀԱՊԿ կազմակերպության թուլացում-կազմալուծում-«նսեմացում»` ի դեմս գլխավոր քարտուղար Խաչատուրով-ավագի նկատմամբ հարուցված քերական գործի, ընդորում, առանց ՀԱՊԿ կազմակերպությանը կանխավ տեղյակ պահելու: Տևական ժամանակ ՀԱՊԿ աշխատանքների կոորդինացման փսորում: Շարունակության մեջ` ՀԱՊԿ նախկին քարտուղարին Մարտի 1-ի սահմանադրական հեղաշրջմանը զուգահեռ` Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հետ «դավադիր» հաշտություն կնքելու մեջ «մեղադրանք»:

Ի շարունակություն` Արցախի հարցում արևմտյան պրոյեկտի իրականացում, որով բանակցային կողմ է դառնում բուն Արցախը՝ Նիկոլ Փաշինյանի սրտի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանը հետ է քաշվում, Ա. Հարությունյանը բանակցային սեղանի շուրջ է նստում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչի հետ, որի ղեկավար Գանջալիևին ընդունել են Մինսկի արևմտյան համանախագահ երկրների ղեկավարները, բացառյալ Ռուսաստանի: Ինչ կարող են պայմանավորվել այդ նյու-բանակցությունների ընթացքում` հասկանալի է անգամ ուղտին:

Դաս առաջին. տավուշյան «քառօրյան» փսորեց Փաշինյան-Ալիև-Արևմուտք այս ծրագրի իրականացումը: Դա էր պատճառը, որ Փաշինյանի համար ուղղակի անսպասելի էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ մի քանի օրը, դա էր պատճառը, որ առանց անհարմար զգալու նա «ասքեց», որ ՈՒԱԶ-ն ախր շփոթվել էր (ենթախորքում լսվում էր` բա շփոթված մարդկանց վրա կրակո՞ւմ են. չէ` խաղաղությամբ են ընդունում):

Դա էր պատճառը, որ գերագույն գլխավոր հրամանատարից հինգ պակաս Փաշինյանը ստիպված էր ամեն բան պոստ-ֆակտում արձանագրել, չհասնելով իրադարձությունների հետևից, որովհետև, ինչպես ասացինք, պրոյեկտը «նա բիս» էր աշխատված, մեր բանակն իր առջև դրված խնդիրը կատարեց նույնպես «նա բիս», մնացած խաղացողները պարտավոր էին կատարվածը արձանագրել, այո, պոստ-ֆակտում:

Ասել է` Հայաստանն այս փուլում, ինչպես Արցախյան երկու պատերազմների ողջ ընթացքում, դրական սալդոյով դուրս եկավ: Միամիտ պետք է լինել կարծելու, որ խաղը միակողմանի կամ երկողմանի էր: Ու Նիկոլ Փաշինյանը, որ ռազմական գործից ու գեոքաղաքականությունից հասկանում է նույն այնքան, որքան անտառային բարձրագույն մաթեմատիկայից, հերթական անգամ իրեն թույլ տվեց, ինչպես Մարգո Սիմոնյանը կասեր, թքել այնտեղ, որտեղ անթույլատրելի է. ԵԱՏՄ գագագաթնաժողովում պարոն Փաշինյանը հարկ համարեց ասել. «Ցանկանում եմ ընդգծել, որ այդ (Տավուշի,- հեղ) իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված»:

Դու ասացիր:

Հետո էլ քեզ «ասացին» Մարգարիտա Սիմոնյանը, ռուսական ԶՄՆ-երը, Մարգարիտայի ասածները (ահավոր կոշտ, շատ տեղերում անթույլատրելի, թացը` չորին խառնած, ահավոր նյարդային) ոչ ավելի-ոչ պակաս հայտնվեց ՀԱՊԿ սոցցանցերի էջերում, հետո վերացավ:

Ասել է` Ռուսաստանը քայլերի այդ կասկադով կարմիր քարտ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանին, որը, ի դեպ, առաջին անգամ չէր նման կոնտր-ուդար անում` մեծ «դերժավայի» նկատմամբ. իր առաջին ասուլիսում էլ թավշիստը հարկ էր համարել ասել, որ Ապրիլյան պատերազմը «հրահրել էր» Ռուսաստանը, ընդորում, ի տարբերություն՝ այս անգամ կիրառելով ոչ թե «երրորդ» կողմ եզրութաբանությունը, այլ հենց ուղղակի` Ռուսաստանը:

«Նե խարոշիյ» այս տոնը, ասացինք, Ռուսաստանը կուլ չտվեց. չնայած` «ցավին անտեղյակ, դավին անհաղորդ» Փաշինյան Նիկոլը, որը ռազմական դեպքերի հետ զրո առնչություն ուներ, այդ ֆրազը ԵԱՏՄ բարձրագույն ամբիոնից բարձրաձայնում էր` առաջին հերթին թանկագին Սորոսի, գլոբալիստների, Նիկոլին թավշացրած, ՀԱՊԿ քանդելու, 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու հրահանգներ ու հանձնարարականներ տված «հայրիկների» համար, որպեսզի ապացուցի, որ էշի ականջում քնած չէ:

Դաս երկրորդ. Նիկոլը հերթական բացասական այդ պարադիգմով իր շուրջը գծեց հրե շրջանակ, որի ձայնը դեռ կլսվի, որից դուրս գալ ինքն այլևս չի կարող. Ռուսաստանի հետ չեն կատակում` «Ռասիյու ումոմ նե պանյած»:

«Երրորդ» կողմի մասով էլ արձանագրենք` մեր ռազմական հերթական հաղթանակը, թեկուզ` լոկալ (թեկուզ հասկանալի, որ ազիկները` իրենց Թուրքիո յոլդաշների հետ պանթուքիստական ծրագրերից չեն հրաժարվելու, և փորձելու են բարձունքն ու դիտակետը, որտեղից անցնում են տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքները, ամեն գնով հետ բերել), դառնանք «երրորդ կողմին»:

Երրորդ կողմն առայժմ Նովոռասիյսկում ստանում է ադրբեջանական գազը, որը յոթ ամիս Ալիևը հարկ էր համարել չմատակարարել: ՀԱՊԿ անդամ Հայաստանի ձեռքում գտնվող դիրքն ու դիտակետը փայլուն հնարավորություն են ՀԱՊԿ անդամ Ռուսիայի համար` բանակցելու «Հյուսիսային հոսքի», «Թուրքական հոսքի» էներգետիկ հանգույցների շուրջ` ԵՄ-ի ու Թուրքիայի հետ, այդ «հանգույցների» առնչությամբ իրեն սպասվող ԱՄՆ-ԵՄ սանկցիաների նախօրյակին: Ինչից էլ կարծում ենք` կախված կլինեն հետագա զարգացումները:

Ի դեպ. Նիկոլն այստեղ էլ չկարողացավ օգնել իր ԱՄՆ-ԵՄ «նապարնիկներին»:

Կարմեն Դավթյան