Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական սցենարները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն է։

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան կանխվեց շնորհիվ մեր բանակի հմուտ, գրագետ գործողությունների: Որպեսզի թշնամու ցանկացած ագրեսիա կանխվի ժամանակին, որպեսզի ողջ ծանրությունը չմնա հայկական բանակի ուսերին,  անհրաժեշտ է, որ ՀՀ իշխանություններն  իրականացնեն նույնքան հմուտ  ու գրագետ արտաքին քաղաքականություն:

Ռազմական հարթության մեջ պարտված հակառակորդը, բնականաբար, փորձելու է դիվանագիտական հարթության մեջ հաղթանակներ գրանցել: Վտանգավոր զարգացումները կանխելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերլուծենք ու  հասկանանք, թե ի՞նչ նպաստակներ, ի՞նչ սցենարներ ունի թշնամին:

Մեր երկրի դեմ Ադրբեջանը միայնակ չի գործում. Թուրքիան ակտիվ աջակիցն է Ադրբեջանի, ոչ պակաս ակտիվ են նաև որոշ երկրներ:

Եվ այսպես, որո՞նք են թուրք-ադրբեջանական տանդեմի պլանները` հեռու ու մոտ ապագայում:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։