Անցած շաբաթվա իրադարձությունները՝ համառոտ

– Տավուշում մարտական գործողությունների արդյունքում մեր բանակը դիրքային առաջխաղացում ունեցավ։

– Ունեցանք 4 զոհ

– Ադրբեջանը տվեց 20-ից ավելի զոհեր, կորցրեց թանկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ԱԹՍ-ներ

– Միջազգային հարթակներում կրեցինք խոշոր դիվանագիտական պարտություններ

– Տավուշի իրադարձությունների ֆոնին խիստ ակտիվացավ Թուրքիան

– Նիկոլ Փաշինյանը Մինսկում այցելեց ԵԱՏՄ ժողովին

– Միջազգային լրատվական հարթակներում կրեցինք խոշոր քարոզչական պարտություններ

– Շարունակվում է հակառուսական քարոզչությունը, իշխանական գործիչների և ֆեյքերի մասնակցությամբ

– Իշխանական ՊՈԱԿ-ը, որը պատասխանատու էր միջազգային քարոզչության և հակաքարոզչության համար, շարունակում է ֆեյքերով պայքարել ընդդիմության դեմ

– Երկրում թուլացել են դիմակ կրելու կոչերը, էլ ասֆալտին չեն պառկացնում, վարչապետը էլ դիմակ չի բաժանում

– Առողջապահության նախարարը շարունակում է իր ընկերների հիվանդանոցներին COVID 19-ով հիվանդների բուժման համար միլիոնավոր գումարներ բաժանել, և փորձում է մյուս հիվանդանոցներն էլ խլի-տա իր ընկերներին, որ նրանց էլ գումար փող տա

– Իրականացվեցին համազգային համախմբման գործողություններ, Ռուսաստանում մասնավոր անձանց և ընդդիմության շնորհիվ իրականցվեց ծիրանի ակցիան, Սփյուռքում ընդդիմությունը կազմակերպեց մի շարք բողոքի ակցիաներ Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, Հայաստանում ընդդիմությունը դադարեցրեց իշխանությունների դեմ բողոքի ակցիաները։

– Իշխանությունները անմասն էին համազգային համախմբման գործողություններից, ֆեյքերը շարունակում էին հայհոյել ընդդիմությանը և Մարգարիտա Սիմոնյանին, շարունակվում են քրեական և դատական հետապնդումները

– Իշխանությունները Ազգային Ժողվում անցկացրեցին նոր հակաժողովրդավարական օրենքներ

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անվտանգության ամրապնդման համար անհարաժեշտ է նոր պայքար կոռուպցիայի և օլիգարխների դեմ

– Գազի գինը բարձրացել է

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Անցած շաբաթվա իրադարձությունները համառոտ————————————————————————- Տավուշում մարտական գործողությունների արդյունքում մեր…

Опубликовано Aghasi Yenokyan Понедельник, 20 июля 2020 г.