Իրանում մահապատժի են ենթարկել Սոլեյմանիի տեղաշարժի մասին ԱՄՆ ԿՀՎ-ին տեղեկություններ փոխանցած անձին

Իրանը մահապատժի է ենթարկել  գործակալին, որը մեղադրվում էր Կենտրոնական հետախուզական գործակալությանը գեներալ Քասեմ Սոլեյմանիի տեղաշարժման վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու համար, վերջինս ոչնչացվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ հունվարի 3-ին, Բաղդադում:

Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, Մահմուդ Մուսավի Մաջդի դեմ նախկինում ընդունված մահապատիժը մնացել է անփոփոխ և իրականացվել է հուլիսի 20-ի առավոտյան: Աղբյուրի համաձայն, տղամարդուն մեղադրում էին իսրայելական հատուկ ծառայությունների և ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության օգտին լրտեսություն անելու մեջ: Մահմուդի դեմ գործը հարուցվել է նույնիսկ Սուլեյմանիին ոչնչացնելու գործողությունից առաջ:

«Լրտեսական ծառայությունների հետ շփվելուց և ԱՄՆ դոլար ստանալուց հետո լրտեսը տեղեկատվություն էր հավաքում և տրամադրում արտասահմանյան ծառայություններին», – ասվում է Tasnim գործակալության կայքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողության հետևանքով զոհվել էր իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին՝ 2020 թվականի սկզբին: Ի պատասխան՝ Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռներ է արձակել իրաքյան երկու հենակետերի ուղղությամբ, որոնք գտնվում էին ամերիկյան զինված ուժերի տրամադրության տակ: