Հայ-ռուսական հարաբերություններում մի շարք խնդիրներ են առաջացել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Հանուն Սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, որի հետ խոսեցինք հայ-ռուսական հարաբերությունների մասին, այդ ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների մասին։ Ըստ նրա՝ ամերիկյան լաբորատորիաների աշխատանքի վերահսկման համար ռուսական կողմին մերժելով՝ Հայաստանը կառուցողական մոտեցում չի դրսևորել։ Նույն կերպ վարվեց նաև ՀԱԷԿ-ի՝ Ռուսաստանի տրամադրած վարկային միջոցներից հրաժարվելով։

Արման Ղուկասյանը նշեց, որ այդուհանդերձ, խնդիրները չեն խոչընդոտել, որպեսզի տնտեսական և ռազմական ոլորտներում այդ հարաբերություններում գոնե կայունությունը պահպանվի։ Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությանը, որով նա խստորեն քննադատում է հայաստանյան իշխանություններին և որը միանշանակ չընկալվեց մեր հանրության կողմից։

Ըստ կուսակցության նախագահի՝ Հայաստանը պարտավոր է այնպիսի դիվանագիտություն բանեցնել, որպեսզի կարողանա պահպանելով այլ տերությունների հետ բարիդրացիական հարաբերությունները՝ չվտանգի իր ինքնիշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում