Անգամ այստեղ ադրբեջանական գազատարների ճակատագրով մտահոգ «խոշոր միջազգայնագետ հայրենասերը» ու նմանատիպ սուբյեկտներ պառակտելու ձև գտան՝ Մոսկվայի հայեր ու այնտեղի քրեաօլիգարխիա

Հենրիկ Սենկևիչն ասում էր՝ միասնության շնորհիվ ծաղկում են փոքր պետությունները, պառակտվածության պատճառով կարող են կործանվել անգամ գերտերությունները։

Այս օրերին հայ զինվորը, հայ սպան, հայ մարդը դրսևորում են իրենց լավագույն որակները։ Այդ նույն որակները ցույց տվեցին Մոսկվայի հայերը ու գործարարները՝ ի դեմս Ս. Կարապետյանի և մյուսների՝ կարգավորելով «ծիրանի հարցը»։ Թվում էր՝ կարելի է ու պետք է միայն ոգևորվել ու խանդավառվել ու շնորհակալ լինել։

Բայց…. անգամ այստեղ ադրբեջանական գազատարների ճակատագրով մտահոգ «խոշոր միջազգայնագետ հայրենասերը» ու նմանատիպ սուբյեկտներ պառակտելու ձև գտան՝ Մոսկվայի հայեր ու այնտեղի քրեաօլիգարխիա։

Լավ, դժվար է հասկանալ, որ գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։Եթե մենք միասնական ենք, ու իրար դեմ չչարացած, ապա դա ակնհայտորեն դուր չի գալիս կոնկրետ մարդկանց։ Հետևեք նրանց ու շատ բան պարզ կլինի։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հենրիկ Սենկեւիչն ասում էր՝ միասնության շնորհիվ ծաղկում են փոքր պետությունները, պառակատվածության պատճառով կարող են…

Опубликовано Arpine Hovhannisyan Суббота, 18 июля 2020 г.