ԲՀԿ Երիտասարդների Միության անդամներով ձևավորել ենք 100 հոգուց բաղկացած կամավորական խումբ

ԲՀԿ Երիտասարդների Միության անդամներով ձևավորել ենք 100 հոգուց բաղկացած կամավորական խումբ, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի մեկնել առաջնագիծ հայ զինվորի կողքին կանգնելու և հայրենի հողի համար թշնամու դեմ պայքարելու համար։

ԲՀԿ Երիտասարդների Միության կամավորական խմբի նախաձեռնությամբ վաղը 5000-ից ավելի անվադողեր երիտասարդների հետ միասին կտեղափոխենք Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում (գ․ Այգեպար, գ․ Բերքաբեր, գ․ Մովսես, գ․ Կարմիրաղբյուր, գ․ Չինարի, ք․ Բերդ և այլն) տեղակայված մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով։

Մենք կանգնած ենք հայրենիքի պաշտպանության սրբազան պարտականությունները կատարող քաջ զինվորի կողքին։

Հայ զինվորը մենակ չէ։

#Ոչ_մի_սանտիմետր_թշնամուն

#Մեկ_ազգ_մեկ_բանակ

Աշոտ Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

ԲՀԿ Երիտասարդների Միության անդամներով ձևավորել ենք 100 հոգուց բաղկացած կամավորական խումբ, որը պատրաստ է անհրաժեշտության…

Опубликовано Ашотом Андреасяном Среда, 15 июля 2020 г.