Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի դրական տեղաշարժի մասին

Ռուսաստանում կորոնավիրուսային համավարակի մարտահրավերին համարժեք պատասխան տեալ հաջողվել է ազգային միասնության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում:

Նախագահն ընդգծել է, որ որոշումներ կայացնող մարմինների հիմնական գերակայությունները քաղաքացիների անվտանգությունն ու առողջությունն է:

«Այստեղ մենք կենտրոնացրինք ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային իշխանությունների, բժշկական, գիտական ​​կենտրոնների, գործարար համայնքի և ոչ առևտրային կամավոր կազմակերպությունների ջանքերը», – ասել է պետության ղեկավարը: