Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի խոսնակի պարզաբանումը

ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը՝ պարզաբանելով, թե ինչու է ՀԱՊԿ պաշտոնական կայքից հեռացվել  ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստի մասին հաղորդագրությունը:

«ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է՝ կապված կազմակերպության անդամ երկրների հետ նիստի անցկացման ձևաչափի ընտրության վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ  խորհրդակցությունների անցկացման հետ, որը վերաբերելու է հայ-ադրբեջանական սահմանում տեղ ունեցողին»,- ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է նախաձեռնել:

Ավելի ուշ հաղորդագրությունը կայքից հանվել է: