Բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ. Պաշտպանության նախարար (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 13-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները և ներկայումս տիրող իրավիճակը։ Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսի 12-ին 12։30 սահմաններում հայկական դիրքերից մեկին մոտեցել  է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենային ու շարժվել են դեպի հայկական դիրքը։

«Քանի որ շարժումն անհասկանալի էր, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը։

Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատախսան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:

Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է, դադարը եղել է գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:

Մանրամասները՝ տեսանյութում