Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների և միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում

Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը ( Sustainable Development Goals Report 2020 ), որը յուրաքանչյուր տարի երկիր առ երկիր անդրադառնում տարբեր պետությունների իրավիճակին՝ կապված ՄԱԿ-ի կողմից 2015 թվականին ընդունված Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու հետ։

Այդ ցուցանիշները շատ ներառական են և բազմապիսի՝ կրթությունից մինչև տնտեսություն, էկոլոգիայից մինչև առողջապահություն։

Պետական քարոզչամեքենան՝ Փաշինյանի գլխավորությամբ, լռության մատնեց այս կարևոր հետազոտությունը, քանզի այն վկայում էր իրենց կառավարման անարդյունավետության մասին և ուղեղների լվացման համար պիտանի չէր։

Ճիշտ հակառակը՝ 2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են՝

2017 – 43

2018 – 58

2019 – 75

2020 – 75

Եթե 2017 թվականին Հայաստանն առաջ էր նաև թե Վրաստանից (66-րդ տեղ), թե Ադրբեջանից (48-րդ տեղ), ապա այս տարվա զեկույցում երկուսն էլ բարելավել են իրենց դիրքերը՝ անցնելով մեզանից և զբաղեցնելով համապատասխանաբար 58-րդ և 54-րդ հորիզոնականները։

Նիկոլը կարող է շարունակել հերթական 100 փաստի ժողովածուի նախապատրաստումն իր քիմքին հարմար, հաճախ՝ քաղաքականացված և մանիպուլացված վարկանիշների փնտրտուքով։

Սակայն Հայաստանում անպիտան պոպուլիստների կառավարման դառը ցուցանիշները պրոֆեսիոնալ ոլորտային հետազոտողների և միջազգային փորձագետների աչքից չեն վրիպում։

Մնաց մեր ժողովրդի աչքերն էլ վերջնական բացվեն, և այլևս երբեք ոչ մի փչան Թեոդորոս երկրի ճակատագրի և մարդկանց զգացմունքների հետ չխաղա։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Օրերս լույս տեսավ ՄԱԿ-ի հովանու ներքո մշակվող «Կայուն զարգացման նպատակների» 2020 թվականի համաշխարհային զեկույցը (…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 12 июля 2020 г.