Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. հնարավո՞ր է երջանկության հորմոններ գտնել շոկոլադում

Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրի սիրահարները նշում են շոկոլադի համաշխարհային օրը: Տոնը հորինել և առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:

Տարածված է այն տեսակետը, որ ացտեկները առաջինն են պատրաստել շոկոլադ: Իսպանական նվաճողները օգտագործում էին այն՝ ֆիզիկական ուժն ամրապնդելու համար:

Երկար ժամանակ Եվրոպայում շոկոլադի օգտագործումը համարվում էր արիստոկրատական ​​շրջանակների նախապատվությունը: 20-րդ դարում, քաղցրավենիքի արդյունաբերական արտադրության ի հայտ գալով  արիստոկրատիային չպատկանող մարդիկ ևս կարողացան քաղցրավենիք գնել:

Ապացուցված է, որ շոկոլադը պարունակում է տարրեր, որոնք նպաստում են հանգստանալուն և հոգեբանական վիճակի կարգավորմանը: Շոկոլադի մուգ տեսակները խթանում են երջանկության հորմոնների առաջացմանը, որոնք բարելավում են տրամադրությունը:

Հնարավո՞ր է երջանկության հորմոններ գտնել շոկոլադում

Երբ դուք շոկոլադե սալիկ եք ուտում, ձեր մարմնում ձևավորվում են մի քանի նյարդափոխանակիչներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու զգացմունքների վրա (այլ կերպ ասած՝ մարդկանց դարձնում են երջանիկ):

Ուրախության երեք հորմոնը

Դոպամին

Դոպամինը առաջացնում է բարեկեցության և ուրախության զգացողություն, ինչը մարդիկ հաճախ կապում են երջանկության հետ: Ուրախության այս հորմոնը մեր մարմնում ձևավորվում է շոկոլադում հայտնաբերված մի քանի քիմիական նյութերի ազդեցության արդյունքում:

Սերոտոնին

Այս հորմոնը նույնպես ազդում է տրամադրության վրա և երջանկության զգացողություն է առաջացնում: Քիմիական նյութերից մեկը, որը առաջացնում է սերոտոնին ուղեղում, տրիպտոֆանն է, որը հայտնաբերվել է շոկոլադի մեջ: Շաքարը նույնպես դեր է խաղում այս գործընթացում: Փաստն այն է, որ ինսուլինը, որը արձակվում է ի պատասխան շաքարի հայտնվելուն, հեշտացնում է տրիպտոֆանի ուղևորությունը դեպի ուղեղ, որտեղ այս նյութը առաջացնում է երջանկության զգացողություն:

Էնդորֆիններ

Վերջապես, շոկոլադ ուտելն ուղեղում արտազատում է էնդորֆիններ: Հայտնի է, որ էնդորֆինները նվազեցնում են ինչպես սթրեսի, այնպես էլ ցավի զգացողությունը:

Այս բոլոր քիմիական նյութերը մարդկանց երջանիկություն են պարգևում, երբ շոկոլադ են ուտում: Ապագայում, եթե ինչ-որ մեկը ձեզ կասի, թե շատ շոկոլադ եք ուտում, պարզապես ժպտացեք և ասեք, որ դուք փորձում եք հաստատել գիտական ​​ուսումնասիրությունները նյարդափոխադրիչների վերաբերյալ:

Պատրաստեց  Ծովինար  Մանուկյանը