Մոսկվայում հրդեհ է բռնկվել հետազոտական ինստիտուտում, որտեղ մշակվում է COVID-19- ի դեմ պատվաստանյութ
Փրկարարները վերացրել են Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող գիտական ինստիտուտի շենքի տանիքում բաց հրդեհը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստին» հաղորդել են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
«Բաց հրդեհը չեզոքացվել է»,- ասել է աղբյուրը: Բացի դրանից, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հրդեհը տեղի է ունեցել տասը քառակուսի մետր տարածքում:
Գործակալության զրուցակիցն ասաց, որ ներկայումս վերստուգումներ են իրականացվում:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Շեմյակինի և Օվչիննիկովի անվան կենսաօրգանական քիմիայի ինստիտուտը կենսաբանության և մոլեկուլային կենսաբանության բնագավառում Ռուսաստանի առաջատար գիտական կենտրոններից է: Այստեղ ստեղծվել է կորոնավիրուսային վարակի վերլուծության թեստային համակարգ, և մշակվում է COVID-19- ի դեմ հեռանկարային պատվաստանյութ: