ԱՄՆ-ը և Անգլիան թալանել են Վենեսուելան

Համաշխարհային ԶԼՄ-ներում բուռն քննարկումներ են ընթանում Միացյալ Թագավորության կողմից վերջերս կայացված որոշման մասին՝ ուղղված ինքնիշխան և անկախ երկրի՝ Վենեսուելայի դեմ: Լոնդոնը զրկել է այս երկրին սեփական՝ վենեսուելական ոսկուց, գրեթե մեկ միլիարդ դոլար արժեքով․ համապատասխան որոշումը կայացրել է բրիտանական դատարանը: Եվ ամեն ինչ այն պատճառով, որ այս վենեսուելական ոսկին ֆիզիկապես պահվում էր Բրիտանիայում: Վենեսուելան վճարում է նրա համար, որ ժամանակին հիմարության և չափազանց մեծ վստահության պատճառով որոշել է պահել իր սեփական ոսկին Անգլիայի բանկում: Այնտեղ են պահվում Վենեսուելային պատկանող ոսկե ձուլակտորներ` 930 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Հենց Վենեսուելայի Կենտրոնական բանկը որոշել է այդ ոսկին անգլիական բանկից փոխանցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հաշիվներին (որպեսզի այն ծախսվի կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում բնակչության համար նախատեսված բժշկական ապրանքների և սննդի վրա), Անգլիայի բանկը դադարեցրել է փոխանցումը: Ինչպես տեսնում ենք, Անգլիան, և, իհարկե, ոչ առանց ԱՄՆ-ի «խնդրանքի», որոշել է վատթարացնել վենեսուելացիների առողջական վիճակը: Այնուամենայնիվ հնարավոր է, որ բրիտանացիներն ու ամերիկացիները նույնիսկ ցանկանան, որ հնարավորինս շատ վենեսուելացիներ մահանան․ վենեսուելացիները դեմ են Հարավային Ամերիկայում ԱՄՆ թելադրանքին և հեգեմոնությանը:

Դրա պատճառը երկրում տիրող քաղաքական իրավիճակն է, որտեղ բացի երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, կա նաև այսպես կոչված «ընդդիմության առաջնորդ»՝ Վաշինգտոնի խամաճիկ Խուան Գուայդոն: Հենց նրան են մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, համարում «Վենեսուելայի օրինական ղեկավար»: Արդյունքում, Գուայդոն հայտարարել է այս ոսկին տնօրինելու իր իրավունքի մասին: Գործը փոխանցվել էր Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարան, և այժմ դատարանը միանշանակորեն որոշել է, որ ոսկին պատկանում է ոչ թե երկրին՝ Վենեսուելային, այլ Գուայդոյին: Արդյունքում որոշվել է ոսկին չվերադարձնել Մադուրոյի կառավարությանը, այն դեպքում, երբ իրականում և օրենքով Գուայդոն չունի որևէ իշխանություն Վենեսուելայում: Այլ երկրների պահոցներում ոսկու և արտարժույթը ոսկու ձուլակտորների տեսքով պահպանելու պրակտիկան չափազանց տարածված է: Բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա ռիսկային գործ է: «Ակնհայտ է, որ ոսկին առավել հարմար է պահպանել տեղում: Նախ և առաջ կարող են լինել քաղաքական ռիսկեր: Ձեզ կարող են չտալ ձեր ոսկին, որովհետև երկրում բռնապետ է իշխում, իսկ պահպանող երկրում իրենք են որոշում, թե ով է բռնապետը, իսկ ով՝ ոչ: Երկրորդ՝ ձուլակտորները կարող են կեղծ լինել: Դուք բերել եք ոսկի, իսկ ձեզ վերադարձնում են այլ մետաղ, քանի որ ձեր ոսկին աստիճանաբար վատնել են: Եթե ​​դա բացահայտվում է՝ մեծ սկանդալ է բարձրանում, ինչպես, օրինակ Չինաստանում», – ասում է «Ոսկե մետաղադրամական տան» փոխնախագահ Ալեքսեյ Վյազովսկին: Տվյալ դեպքում խոսքը նրա մասին է, որ «Kingold Jewelry» խոշոր ոսկերչական ընկերությունը, որի բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq բորսայում, ի ապահովումն վարկերի, երկար տարիներ անընդմեջ տրամադրում էր 18,6 տոննա կեղծ ոսկի: Նա տասնյակ տարբեր վարկատուներից վերցրել է 2,8 միլիարդ դոլարի վարկ: Իրական ոսկու ձուլակտորների փոխարեն, բանկում պահում էին, ինչպես հիմա պարզվել է, պղնձե անալոգներ՝ պատված դեղին թանկարժեք մետաղի բարակ շերտով: Նման կեղծիքները հեշտ է բացահայտել կշռելիս: Բայց շատ ավելի դժվար է նույնականացնել վոլֆրամե ձուլակտորները, քանի որ այս մետաղը նույն քաշն ունի, ինչ ոսկին: Ոսկերչական ընկերության խարդախությունները հնարավոր եղավ բացահայտել միայն վարկը մարում չկատարելու և դատարանի կողմից ոսկու որակի ստուգման մասին որոշման շնորհիվ: Սա մասնավոր ընկերության պատմություն է, սակայն կեղծ ոսկին կարող է լինել նաև պետության ձեռքում՝ տեխնոլոգիան այստեղ նույնն է:

Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, շատ երկրներ շարունակում իրենց ոսկու ձուլակտորը պահել իրենց իրավասությունից դուրս: Նախ, դա կարող էր պատահել պատմականորեն: Օրինակ, Ֆրանսիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից քիչ առաջ, գաղտնի արտահանել է ոսկու պաշարների մեծ մասը Միացյալ Նահանգներ: Եվ երբ Գերմանիան ջախջախված էր, Փարիզը ցանկություն հայտնեց վերադարձնել իր ոսկին: Այնուամենայնիվ, ամերիկյան իշխանությունները մերժել էին. ոսկին դրվել էր ոչ թե Ֆրանսիայի կառավարության, այլ մասնավոր անձանց կողմից, և այն փաստը, որ այդ մարդիկ գործել են կառավարության պատվերով, չէր հուզում ամերիկացիներին: Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին հաջողվել է հայրենիք վերադարձնել 4.400 տոննա թանկարժեք մետաղ՝ միայն ամերիկյան արժույթի դիմաց, այսինքն՝ նա ստիպված էր վճարել: Երկրորդ, պատճառը, որ պետությունները իրենց ոսկու պաշարները պահում են այլ երկրում, այսպես կոչված, ոսկե սվոփեր են: «Երբ պետությանը հարկավոր է արժույթ՝ դոլար կամ անգլիական ֆունտ, սեփական արժույթն ապահովելու համար նա գրավադրում է սեփական ոսկին այդ վարկերի դիմաց»,- բացատրում է Վյազովսկին: Եթե ​​որոշ ժամանակ անց երկիրը վերադարձնի վարկերը, ապա այն կարող է վերադարձնել նաև իր ոսկին, կամ պետությունը երկարաձգում կամ ընդլայնում է իր սվոփային գիծը: Կարելի է օրինակ բերել Հնդկաստանը, որտեղ 1991 թ. ճգնաժամ էր: Դեֆոլտից խուսափելու համար Հնդկաստանի կառավարությունը 8 տոննա ոսկի է ուղարկել Անգլիայի բանկ՝ վարկը ապահովելու համար: Այդ ժամանակներից հնդիկները վաղուց վերադարձրել են իրենց պարտքերը, սակայն ոսկին առայսօր պահվում է Անգլիայում: Պաշտոնապես հիմնավորվում է, թե իբր, ոսկի վերադարձնելը անվտանգ չէ: Արտասահմանում պահվում է նաև «նոր» ոսկին, քանի որ այդպես ավելի հարմար է: «Զարգացող երկրները (բացի Չինաստանից) ոսկի են գնում արտերկրում և պահում այնտեղ․ այդպես ավելի էժան է, անվտանգ և հնարավոր է, հետագայում ավելի արագ վաճառել»,- նշում է «Ֆրիդոմ Ֆինանս» գործակալության վերլուծաբան Վալերի Էմելյանովը:

Ի՞նչ է կատարվում հիմա: Օրինակ, Ֆրանսիան այժմ իր պաշտոնական ոսկու պաշարները պահում է միայն իր տարածքում: Ֆրանսիացիներն ունեն Սին գետի մակարդակից ցածր՝ 29 մետր խորության վրա գտնվող հսկայական պահեստ, որտեղ անհրաժեշտության դեպքում կարող է թաքնվել ավելի քան երեք հազար մարդ: Ճապոնիան և Չինաստանը նույնպես իրենց ոսկին արտասահման չեն տանում: «Շատ երկրներ, որոնք ժամանակին իրենց ոսկին արտահանում էին Մեծ Բրիտանիա կամ ԱՄՆ, այժմ զանգվածաբար փորձում են այն վերադարձնել,- նշում է Վյազովսկին: – Տեսեք, թե ով է վերջին տարիներին ակտիվորեն ավելացնում ոսկու պաշարները: Երկրներ, որոնք խնդիրներ ունեն ԱՄՆ-ի հետ. Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը: Դրանք այն երկրներն են, որոնք հասկանում են, որ իրենց արտասահմանյան ակտիվները կարող են ձերբակալվել կենտրոնական բանկերի և ֆինանսների նախարարության կողմից: ԴՊԾ ցանկացած պահի կարող է ձերբակալել կամ արգելափակել այն ամենը, ինչ պահվում է դոլարով` ձեր պահուստները կամ հաշիվները: Ոսկու դեպքում բացակայում է կոնտրագենտի ռիսկը: Սա ակնարկ է այն բանի, որ աշխարհում գոյություն ունի մի ակտիվ, որը թույլ է տալիս մեզ ունենալ ֆինանսական ինքնիշխանություն և Միացյալ Նահանգներից անկախ լինել»: Իսկ ով չի հասկանում դա կամ ուշ է գիտակցել, սպառնում է թալանված լինելու ճակատագիրը՝ այնպես, ինչպես ամերիկացիներն ու բրիտանացիները թալանել են Վենեսուելան…

Սերգեյ Շաքարյանց