Արտաշատի ԲԿ-ն սպասարկել է կորոնավիրուսով վարակված 1000 բուժառուի, 971-ը ապաքինված դուրս են գրվել

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն կենտրոնը մարտի 31-ից մինչ օրս սպասարկել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1000 բուժառուի:

«Հիվանդները եղել են ինչպես միջին, այնպես էլ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում:

Արձանագրվել է մահվան 29 դեպք /0,3%/ բոլոր բուժառուներն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Այսպիսով, այս ընթացքում կենտրոնից առողջացած դուրս են գրվել 971 բուժառուներ: Ունեցել ենք 80 տարեկանից բարձր 29 հիվանդ, որից 21-ն առողջացել և դուրս է գրվել»,-հայտնում են ԲԿ-ից:

Կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ամենատարեց բուժառուն 91-ամյա Ռոզա Մարտիրոսյանն էր, ով օրեր առաջ առողջացած դուրս է գրվել կենտրոնից:

Կենտրոնում այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 115 հիվանդ: