ԱՄՆ փորձում է «բարդություններ ստեղծել» «Հյուսիսային հոսք–2» գազատարի համար

Աճում է լարվածությունն այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը շարունակում է սպառնալ «Հյուսիսային հոսք-2» ռուս-գերմանական գազատարի շինարարությանը: Հուլիսի 3-ին շրջանառվել է հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի ՌԾՆ միանգամից երկու ռազմանավ վերահսկողություն է սահմանել Վլադիվոստոկից Բալթյան ծով նավարկող մատակարարման նավերի նկատմամբ: Միջերկրական ծովից դեպի Կալինինգրադ ընթացող  «Գազպրոմ նավատորմի» նավերը ուղեկցվում են Սևծովյան նավատորմի «Վասիլի Բիկով» կորվետի կողմից: Նա գնում է տոնելու ՌԾՆ օրը հուլիսի 26-ին Սանկտ Պետերբուրգում և միաժամանակ ապահովում է «Օստապ Շերեմետա» և «Իվան Սիդորենկո» նավերի անվտանգությունը: Ինչպես հայտնել է անգլիացի բլոգեր Ֆրենկ Բոտտեման, Լա-Մանշի մոտ խմբին միացել է Հյուսիսային նավատորմի «Փոխ-ծովակալ Կուլակով» մեծ հակասուզանավային նավը: «Երբեմն արբանյակային ռադարներով նավերին հետևելը մի փոքր հաջողություն է պահանջում… Ռուսական ռազմանավերը ուղեկցում են «Հյուսիսային հոսք -2»-ի մատակարարման նավերին»,- գրել է նա «Թվիթերում»: Ֆրենկ Բոտեման տեղադրել է Sentinel ընկերության արբանյակային լուսանկարը, որը արվել է Բիսկայան ծոցի ֆրանսիական Բրեստ նավահանգստից 40 մղոն հեռավորության վրա: Լուսանկարում երևում է, որ «Օստապ Շերեմետա» և «Իվան Սիդորենկո» նավերի կողքին ընթանում է ոչ միայն «Վասիլի Բիկով» կորվետը, այլև «Փոխ-ծովակալ Կուլակով» մեծ հակասուզանավային նավը:

Հունիսի 21-ին բրիտանական ՌԾՈՒ հայտել են, որ «HMS Westminster» ֆրեգատը (եռակայմ ռազմանավ) և «HMS Tyne» պարեկային նավը Հյուսիսային նավատորմի նավը ուղեկցում են Լա-Մանշով: Նա ընթանում էր դեպի Ատլանտյան օվկիանոս, չնայած կատարում էր միջնավատորմային անցում դեպի Բալթիկ ծով: Բիսկայան ծոցում «Փոխծովակալ Կուլակովը» հանդիպել է «Օստապ Շերեմետա», «Իվան Սիդորենկո» և «Վասիլի Բիկով» նավերին: Միասին նրանք արդեն կհասնեն Բալթիկ ծով: Հյուսիսային նավատորմի նավը նույնպես ընթանում է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԾՆ օրվա առթիվ:

Ուժեղացած ռազմական ուղեկցումը, ակնհայտորեն, անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները ուժեղացրել է ճնշումը «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ, և Սենատում դիտարկում են նախագծի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը: Մենք դրա մասին հաղորդել ենք հունիսին և կանխատեսել, որ 2020 թվականի աշնան մոտ իրավիճակը ծայրահեղ լարված կլինի: «Գազպրոմ նավատորմի» մատակարարման նավերը, որոնք մեկուկես ամիս գնում են Վլադիվոստոկից «Հյուսիսային հոսք-2» կառուցումը ավարտելու, ուղղակի կուրս վերցրին դեպի Կալինինգրադ և հուլիսի 3-ին անցնում էին Լա-Մանշ նեղուցը: Շուտով նախագիծը ավարտին հասցնելու համար «Գազպրոմ»-ի նավատորմը ամբողջովին հագեցած կլինի: Այն իրավիճակը, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն ավարտել Բալթյան գազատարի կառուցումը, զայրացրել է ամերիկացիներին, և Կոնգրեսի պատգամավորները հասել են նրան, որ նոր հակառուսական պատժամիջոցներն ընդգրկվել են ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնվել են ԱՄՆ-ի առաջին սահմանափակումները խողովակաշարերի նախագծի վերաբերյալ, և դրան մասնակցող շվեյցարական «Allseas» ընկերության նավերը լքել են Բալթիկ ծովը: «Գազպրոմը», այնուամենայնիվ, սկսել է ռուսական խողովակների տարածիչներ ուղարկել շինարարություն ավարտին հասցնելու համար: Մայիսի սկզբին Նախոդկայից Մուկրան գերմանական նավահանգիստ է եկել «Ակադեմիկոս Չերսկին»: Այն միացել է արդեն այնտեղ գտնվող «Ֆորտունա» խողովակների տարածիչին:

«Հյուսիսային հոսք-2»-ի ավարտական աշխատանքները կարող են սկսվել աշնանը: Նախ, «Ակադեմիկոս Չերսկու» պլանավորված վերազինումը կտևի մի քանի ամիս: Երկրորդ, «Nord Stream 2 AG» նախագծի օպերատորը դեռ պետք է ներկայացնի նորացված աշխատանքային պլան և այն համակարգի Դանիայի էներգետիկ գործակալության (DEA) հետ: Եվ, բացի դրանից, DEA-ի թույլտվության մեջ ասվում է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Բորնհոլմ կղզու տարածքում տրեսկա ձկան ձկնկիթի և ձվադրման շրջանն է ընթանում և երկու ամսվա ընթացքում այնտեղ բոլոր աշխատանքներն արգելված են: Այժմ DEA-ն դիտարկում է «Հյուսիսային հոսք-2» օպերատորի հայտը՝ խարիսխի դիրքավորմամբ խողովակների տարածիչի օգտագործելու համար: Ու հենց այդպիսն է «Ֆորտունա» խողովակների տարածիչը… Մինչև հուլիսի կեսը Կոպենհագենում խոստացել են պատասխան տալ: Խողովակաշարն ավարտին հասցնելու համար Բալթիկ ծովում մնացել է  տեղադրել մոտ 160 կմ: Աշխատանքների մեկնարկի հետաձգումը մինչև աշուն կհետաձգի խողովակաշարի գործարկումը, սակայն տեղավորվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանված ժամկետներում. 2020 թվականի վերջ – 2021 թվականի առաջին եռամսյակ:

Սերգեյ Շաքարյանց