Լանսարոտեի կոնվենցիան ընդդեմ Հայ եկեղեցու պատմության և հայերենի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Պատանիների ստեղծագործական կենտրոն»-ի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, մանկավարժ, Մայր Մանե կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանը, որի հետ խոսեցինք Լանսարոտեի կոնվենցիան վավերացնելուց հետո դպրոցներում սեռակրթության գործընթացից, որը փորձ է արվում մատուցել հանրակրթական դպրոցի ընդհանուր չափորոշիչներում։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ն շատ արագ և առանց քննարկումների ու մասնագետների կարծիքների հետ հաշվի նստելու վավերացրեց երեխաներին սեռական բռնություններից և շահագործումից պաշտպանելու կոչված կոնվենցիան, որը հայտնի է Լանսարոտեի կոնվենցիա անունով: Հետո կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները հերքում էին սեռական դաստիարակության բաղադրիչը դրանում՝ ասելով, թե դրանով ծնողները պետք է զբաղվեն, թե խոսքն ընդամենը երեխաներին որոշակի տեղեկություններ հաղորդելու մասին է, որն ամենևին սեռական կրթություն չի նախատեսում, բայց շատ կարճ ժամանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտարարեց, թե ստեղծվել է մասնագիտական խումբ ԿԳՄՍ նախարարության կազմում, որն էլ կզբաղվի կրթական չափորոշիչների մշակմամբ։ Իսկ այդ չափորոշիչներում էլ ներառվել են նաև սեռական դաստիարակության տարրեր։

Ի՞նչ վտանգներ են տեսել անկախ մասնագետները ներկայացված չափորոշիչներում, և ովքե՞ր են դրանք մշակել։ Թեև Մանուշակ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ այդ չափորոշիչները ոչ թե մշակվել են, այլ տպավորություն է, որ դրանք պարզապես թարգմանվել են և օտար են մեր հասարակությանը։ Նա ասաց, որ իրենց խումբը առանձին առաջարկներ է ներկայացրել կառավարությանը՝ հաշվի առնելով առկա չափորոշիչները և սերունդներին ազգային կրթություն տալու անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ տեսանյութում