Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. Չինաստանում գրանցվել է վարակի 3 նոր դեպք. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 204 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 529 հազարից: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 354 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 890 հազար 588 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 101 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 543 հազար 341-ի, մահերինը՝ 63 հազար 254-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 027 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 649 հազար 889 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 18 հազար 669:

Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 297 հազար 625, մահերինը՝ 28 հազար 385: Իսպանիաին հաջորդում է Պերուն: Պերուն առանձնանում է 295 հազար 599 ընդհանուր, 10 հազար 226 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 288 հազար 089  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 051 մարդ

Մեծ Բրիտանիայում առկա է 284 հազար 276 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 44 հազար 131: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Մեքսիկան, որը հայտնվել է 9-րդ տեղում: Մեքսիկայում առկա է 245 հազար 251  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 29 հազար 843 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 241 հազար 184 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 833:

Իտալիային հաջորդում է Իրանը, որտեղ վարակակիրների թիվը հասել է 235 հազար 429-ի, մահացածներինը՝ 11 հազար 260-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 456 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 186 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 545 է, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 135-րդ  տեղում է: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ, ապաքինվել՝ 825-ը:

Իսկ Հայաստանը այս ցուցակում զբաղեցնում է 49-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 27 հազար 900 է: Վարակի հետևանքով մահացել է 477 մարդ, իսկ ապաքինվել է 15 հազար 935 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: