Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ճառագայթներից: Տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 2-3-ը և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հուլիսի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: