Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Արցախ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվական բաժնից։

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Նախարար Մնացականյանին ընդունելու է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը: