Ի վերջո ձեր անհաջող աշխատանքի վառ ցուցիչը մարդկային մահերի ավելացող թվերն են

Անսխալականության թյուր սինդրոմը իշխանական մի շարք ներկայացուցիչների հոգեկան հուզականության խանգարման պատճառ է դարձել մասնավորապես համաճարակի օրերին❗

Պրոֆեսիոնալ և հայրենանվեր քաղաքական գործիչները տարբեր երկրներում գլուխ են կոտրում համաճարակը կանգնեցնելու, մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանելու, կոլապսը հաղթահարելու ուղղությամբ, իսկ մեր երկրում դրությունը շահարկվում է ընդդիմության հաշվին քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձերով և մարդկանց իրական խնդիրներից շեղելով` մասնավորապես ընդդիմադիր ամենամեծ ուժի մասին կեղծ ինֆորմացիա տարածելով, քաղաքական բանավեճի կոռեկտության սահմանը անցնելով և ֆեյսբուքում ժամանակ անցկացնելով: Իմ գործընկերոջ` Նաիրա Զոհրաբյանի կողմից բարձրաձայնված խնդիրը, ցավոք, միակը չէ, բազմաթիվ նմանատիպ նամակներ եմ ստանում նաև ես, որ առողջապահության ոլորտը խայտառակ վիճակի ցուցիչ է:

Առողջապահության նախարարին միգուցե ավելի հարիր կլիներ, եթե խոսեր մասնավորապես դիմակների մասին իրարամերժ հայտարարություններից և ընդհանրապես համաճարակով պայմանավորված անկառավարելի իրավիճակից:

Հ.Գ. Ի վերջո ձեր անհաջող աշխատանքի վառ ցուցիչը մարդկային մահերի ավելացող թվերն են:

Հ.Գ. Անհանգստացեք խղճի, ոչ թե համբավի և փառքի համար: Ամեն ինչի համար պատասխան տալու ժամանակը ուշ թե, շուտ գալու է:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Անսխալականության թյուր սինդրոմը իշխանական մի շարք ներկայացուցիչների հոգեկան հուզականության խանգարման պատճառ է դարձել…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Четверг, 2 июля 2020 г.