ՀՀ քաղաքացիների համար Արցախ մուտքի վճար չկա, 7 հազար դրամ վճարվում է թեստավորման համար. Արցախի պարետատուն

Արցախի Հանրապետություն մուտքավճար ՀՀ քաղաքացիների համար չկա: Այս մասին, Tert.am-ի տեղեկացմամբ, հայտնել են Արցախի պարետատնից՝ անդրադառնալով լուրերին, թե ՀՀ քաղաքացիները Արցախի մուտքի համար վճարում են 7 հազար դրամ:

«Արցախի Հանրապետության պարետի որոշում կա, որ պետք է թույլտվություն լինի և թեստի պատասխան, եթե քաղաքացին ունենում է թույլտվությունը և թեստի պատասխանը, ոչ մի վճարում չի անում, իսկ եթե թեստի պատասխան չունի, վճարում է յոթ հազար դրամ, որը թեստի արժեքն է»,-պատասխանել են ԱՀ պարետատնից, նշելով, որ թեստավորումն արվում է  ինքնարժեքով:

Այսպիսով եթե քաղաքացին թեստի պատասխանը և թույլտվությունը ունի, ազատ կարող է մուտ գործել Արցախ: