Ա լյա Նիկոլ A la Nikol

Լավ, ասենք 20 հազարը իմ մեղքով էր․

Բա 10 միլիոնը ո՞ւմ մեղքով էր

Լավ, ասենք յոթը շրջանները Ադրբեջանին տալը իմ մեղքով էր․ Բա Ավարայրիի ճակատամարտը ո՞ւմ մեղքով էր,

Լավ, ասենք Արցախի տալը իմ մեղքով էր․

Բա Բեռլինի գրավումը ո՞ւմ մեղքով էր

Լավ, տնտեսությունը վարի տալը իմ մեղքով էր,

Բա 2008-ի համաշխարահային ճգնաժամը ո՞ւմ մեղքով էր,

Լավ, ասենք առողջապահական համակարգի կոլապսը իմ մեղքով էր.

Բա էն Քենեդուն սպանելը ո՞ւմ մեղքով էր,

Լավ, ասենք երկրում ամեն ինչի կործանումը իմ մեղքով է․

Բա էն Ճապոնիայի վրա ատոմային ռումբի նետումը ո՞ւմ մեղքով էր․․

Լավ, ասենք ժողովրդի սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակի վատթարացումը իմ մեղքով էր․

Բա Նապոելոնի փախուստը Էլբա կղզի ո՞ւմ մեղքով էր․

Լավ, ասենք Հայաստանի հերն անիծելը իմ մեղքով էր․

Բա Տղմուտ գետի ափին հարբած փղերի խրախճանքը ո՞ւմ մեղքով էր․․🙃🙃🙃

Շարունակեք․․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Ա լյա Նիկոլ A la NikolԼավ, ասենք 20 հազարը իմ մեղքով էր․Բա 10 միլիոնը ո՞ւմ մեղքով էրԼավ, ասենք յոթը շրջանները…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 2 июля 2020 г.