Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով․ Hraparak.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին տեղեկացնում է Hraparak.am -ը։

Երեկ հայտնի էր դարձել, որ Արթուր Վանեցյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։

«Քիչ առաջ մենք տեղեկացանք,որ թեստի պատասխանը դրական է եղել, ընտանիքի մնացած անդամներն էլ են թեստ հանձնել, բայց բոլորի դեպքում պատասխանը եկել է բացասական՝ թերևս այն հանգամանքով պայմանավորված, որ Վանեցյանը ժամանակին ինքնամեկուսացել է»,-գրում է լրատվամիջոցը։