Աշխարհին սպառնում է նոր տիպի խոզագրի՞պ

Չին հետազոտողները կարողացել են հայտնաբերել խոզագրիպի նոր հիմնամանրէ՝ G4-ը, որի մուտացիան կարող է համավարակի հանգեցնել Երկրագնդի բնակչության շրջանում: «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ,  այս մասին հունիսի 30-ին հայտնել Է The Guardian հրատարակությունը՝ վկայակոչելով PNAS ամերիկյան հանդեսում հրապարակված գիտնականների հրապարակումը:

G4-ը օժտված է «մարդկանց վարակելու իր բարձր կարողության բոլոր էականորեն կարևոր հատկանիշներով, կարծում են Չինաստանի համալսարանների և Հիվանդությունների կանխարգելման ու հսկողության չինական կենտրոնի հետազոտության հեղինակները:

Ուսումնասիրությունն անցկացվել է 2011-2018 թթ. չինական տասը նահանգների սպանդանոցներում և անասնաբուժական կլինիկաներում. խոզերին արված լաբորատոր հետազոտություններում 2016 թվականից գերիշխել է խոզագրիպի նոր հիմնամանրէն:

Այնուհետեւ գիտնականները գիտափորձեր են անցկացրել, այդ թվում՝ կզաքիսների վրա, որոնք գրիպից ունենում են այն նույն ախտանշանները, ինչ մարդիկ:

Արդյունքում պարզ է դարձել, որ կզաքիսների G4-ն առաջացնում է ավելի լուրջ ախտանշաններ, քան մյուս վարակները, իսկ իմունիտետը, որը մարդու կողմից մշակվում է սեզոնային գրիպի ժամանակ, G4-ի վրա չի տարածվում:

Սակայն, ընդգծում է The Guardian-ը, թեև վարակը կարող է փոխանցվել կենդանուց մարդուն, մարդուց մարդուն փոխանցվելու մասին տեղեկություններ դեռ չկան:

«Դա անհանգստություն է առաջացնում, քանի որ G4 վիրուսով մարդու վարակվելը կհանգեցնի մարդուն դրա հետագա ադապտացման և մարդկանց շրջանում կմեծացնի համավարակի ռիսկը»,- գրել է թերթը: