Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում։ Առողջություն բոլոր վարակակիրներին»:

Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյան Tert.am-ի հետ զրույցում ասել է․ «Իմ տեղեկություններով, պարոն Ծառուկյանի մոտ կորոնավիրուսը հաստատվել է»։