Մի առիթով Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ընթացքում երբեք չեք պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եք լինելու և միշտ եղել եք այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել (տեսանյութ)

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:

Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարո՛ն նախագահ:

Մի առիթով Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ընթացքում երբեք չեք պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եք լինելու և միշտ եղել եք այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել:

Ստացվել է այնպես, որ Արցախի ինքնապաշտպանությունից մինչև ազատագրական պայքարի տարիներ, իսկ հետո Հայաստանի և Արցախի անկախացման առաջին դժվարին տարիներից ի վեր այդ անվտանգությունը Ձեզնից պահանջել է միշտ լինել առաջին գծում: Մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող վտանգները, որ ժամանակին չեզոքացվել են նաև Ձեր շնորհիվ, այսօր կրկին լրջագույն մարտահրավեր են դարձել հայոց պետականության համար:

Արագ փոփոխվող աշխարհում դրանց, ցավոք, ավելացել են նորերը: Սա անվերջ պայքար է ցանկացած մեկի համար, ով կյանքի այս ճանապարհն է ընտրում` լինի նա Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, զինվոր, թե պարզապես իր պետության շարքային քաղաքացի:

Ձեզ, պարո՛ն նախագահ, քաջառողջություն, ուժ, եռանդ և համբերություն` այդ պայքարն ավարտին հասցնելու և հարատև խաղաղության մեջ տեսնելու Ձեր ու Ձեր հերոս ընկերների երազած հզոր, բարեկեցիկ, անվտանգ Հայաստանը և Արցախը:

Հատված «Առաջնորդության 10 տարի» ֆիլմից:

Ֆիլմն ամբողջությամբ` bit.ly/2BNCNO7

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Հատված «Առաջնորդության 10 տարի» ֆիլմից

Այսօր ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:Շնորհավոր Ձեր տարեդարձը, պարո՛ն նախագահ:Մի առիթով Դուք նշել եք, որ Ձեր կյանքի ընթացքում երբեք չեք պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եք լինելու և միշտ եղել եք այնտեղ, որտեղ մեր երկրի անվտանգությունն է պահանջել: Ստացվել է այնպես, որ Արցախի ինքնապաշտպանությունից մինչև ազատագրական պայքարի տարիներ, իսկ հետո Հայաստանի և Արցախի անկախացման առաջին դժվարին տարիներից ի վեր այդ անվտանգությունը Ձեզնից պահանջել է միշտ լինել առաջին գծում: Մեր Հայրենիքի անվտանգությանն սպառնացող վտանգները, որ ժամանակին չեզոքացվել են նաև Ձեր շնորհիվ, այսօր կրկին լրջագույն մարտահրավեր են դարձել հայոց պետականության համար: Արագ փոփոխվող աշխարհում դրանց, ցավոք, ավելացել են նորերը: Սա անվերջ պայքար է ցանկացած մեկի համար, ով կյանքի այս ճանապարհն է ընտրում` լինի նա Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, զինվոր, թե պարզապես իր պետության շարքային քաղաքացի:Ձեզ, պարո՛ն նախագահ, քաջառողջություն, ուժ, եռանդ և համբերություն` այդ պայքարն ավարտին հասցնելու և հարատև խաղաղության մեջ տեսնելու Ձեր ու Ձեր հերոս ընկերների երազած հզոր, բարեկեցիկ, անվտանգ Հայաստանը և Արցախը: Հատված «Առաջնորդության 10 տարի» ֆիլմից: ⬇️Ֆիլմն ամբողջությամբ` bit.ly/2BNCNO7

Опубликовано ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA Понедельник, 29 июня 2020 г.