Ստուգումներ մարտական հենակետերում

Հունիսի 25-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։

Հաշվի առնելով մարտական հերթապահության կրման առանձնահատկությունները` զինծառայողները հրահանգավորվել են ծառայության առավել արդյունավետ կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։