Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Լուրը հաստատել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Թե ինչ գործի շրջանակում և երբ է կատարվել ձերբակալումը, չեն հայտնել:

Նշենք, որ Մանուկյանը եղել է երկու գումարումների պատգամավոր: Նախ՝ 2003-2007 թվականներին՝ ՀՀԿ խմբակցության անդամ, 2012-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: