Մարտունու շրջանում սկսվել է ցորենի բերքահավաքը

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթանում են Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Հադրութի շրջաններում:

Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ,  ասել է ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա տվյալների համաձայն՝ հանրապետությունում հնձվել է 17 հազար 261 հա ցանքատարածք, որից 73 հա ցորեն և 17 հազար 188 հա գարի:

«Համախառն բերքը կազմել է 25 հազար 945 տոննա, այդ թվում՝ 111 տ ցորեն և 25 հազար 834 տ գարի: Միջին բերքատվությունը հա-ից կազմել է 15 ց: Ի դեպ, ցորենի բերքահավաքի աշխատանքներն սկսված են միայն Մարտունու շրջանում: Բերքահավաքին մասնակցում է 188 կոմբայն, որից 50-ը ներգրավված են մայր հայրենիքից»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Բերքահավաքի ցուցանիշները փոխնախարարի դիտարկամամբ, այնքան էլ գոհացուցիչ չեն, պատճառը բնակլիմայական անբարենպաստ պայմաններն են: